Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Մեղրն օգնում է չսպիացող վերքերի լավացմանը. news.am

Մեղրն օգնում է չսպիացող վերքերի լավացմանը. news.am

Բրիտանացի գիտնականները փորձարկումների ընթացքում պարզել են, որ մեղրը, որի բուժիչ հատկությունները վաղուց են հայտնի, արդյունավետ է պաթոգեն սնկի դեմ պայքարում, որը խոցելի հիվանդների շրջանում ծանրագույն վարակներ է առաջացնում:

Մանչեստրի համալսարանի գիտնականները հզոր կապ են հայտնաբերել բուժական մեղրի Surgihoney տարատեսակի եւ Fusarium սնկի բուժման միջեւ, որը կուրության եւ նույնիսկ մահվան է հանգեցնում: Գիտնականներն օգտագործել են կենսաբանորեն ստեղծված մեղրի տարբեր խտացումներ, որոնք թթվածին պարունակող քիմիական ռեակտիվ մոլեկուլներ են արտադրում: Դա օգնել է գնահատել բույսերի մեջ եւ հողում հանդիպող սնկի ոչնչացման համար ճիշտ չափաբաժնի ընտրությունը:

Բուժական մեղրի նույնիսկ փոքր խտացումներն էական ազդեցություն են ունենում սնկի բջջային պատերի ճեղքման գործում, ինչը, հետազոտության համաձայն, ցույց է տալիս հիվանդների թերապիայի նոր մեթոդների մշակման հսկայական ներուժը: Մարդկանց վարակիչ հիվանդությունների 60-80 տոկոսը բաժին է ընկնում քրոնիկ վարակներին, ինչպես այն վարակները, որ զարգանում են չսպիացող վերքերում: Սնկերի վերքերում հայտնվելու միջոցն ուղղակիորեն կապված է լայն սպեկտրի հակաբիոտիկների օգտագործման հետ:

Այդ վերքերի սպիացման համար պահանջվող երկար ժամանակը բացատրվում է կենսաթաղանթի առկայությամբ` միկրոօրգանիզմների բարակ շերտի, որոնք միանում են միմյանց եւ կուտակվում վերքի մակերեւույթին: Գիտնականներն ապացուցել են, որ մեղրն ի վիճակի է այն վերքաբուժիչ գործոնը դառնալ, որը կարող է ոչնչացնել կենսաթաղանթը` արագացնելով առողջացման գործընթացը: Միաժամանակ պարզվել է, որ այն ավելի հզոր է, քան որոշ հակասնկային դեղեր:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.inmoment.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ